Էրդողան. Թուրքիան կարող է պատերազմ սկսել Իրաքում

Էրդողան. Թուրքիան կարող է պատերազմ սկսել Իրաքում

PanARMENIAN.Net - Եթե Բաղդադը չլուծի ահաբեկչության հարցը, Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել իրաքյան 3 քաղաքում: Այդ մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա, Անկարան կարող է հարվածներ հասցնել Սինջարին, Քանդիլին և Մահմուրին, որոնք համարվում են ահաբեկիչների հենակետերը, գրում է Lenta.ru-ն:

Մարտի կեսին Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է ոչնչացնել քրդական կազմավարումներն Իրաքի հյուսիսում, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: «Մենք հետևում ենք ահաբեկչական օջախների առաջացմանը երկրի հյուսիսում: Շուտով մենք կոշտ հարված կհասցնենք նրանց»,-ասել էր նա:

2016-ի աշնանը Բաղդադի և Անկարայի միջև քաղաքական հակասությունները սրվեցին: Այն ժամանակ Իրաքի վարչապետը հայտարարեց, որ Թուրքիան կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել՝ շարունակելով իր զորքերը տեղակայել այլոց տարածքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---