Ավստրիայում 7 մզկիթ կփակվի, իսկ մի շարք թուրք իմամներ կարտաքսվեն

Ավստրիայում 7 մզկիթ կփակվի, իսկ մի շարք թուրք իմամներ կարտաքսվեն

PanARMENIAN.Net - Ավստրիայի իշխանությունները 7 մզկիթ կփակեն երկրում և մի շարք իմամների կարտաքսեն: Այդ մասին Վիեննայում հայտարարել է դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Մեր երկրում տեղ չկա զուգահեռ հասարակության, քաղաքական իսլամի և ծայրահեղական միտումների համար», -ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, որոշումը կայացվել է հանրության և պետության հանդեպ դրական վերաբերմունքի բացակայության պատճառով:

Որոշման համար հիմք են ծառայել 2015-ին ընդունված իսլամի մասին օրենքի դրույթները, որը մահմեդականներից դրական վերաբերմունք է պահաջում Ավստրիայի հանրային նորմերի և սկզբունքների հանդեպ:

Ընդհանուր առմամբ ուշադրության կենտրոնում է հայտնվել 60 իմամ: 40 իմամ, որոնց դեպքում արդեն ստուգումներ են իրականացվում, Քյոլնում գործող ATIB-ի՝ Եվրոպայում Թուրքական իսլամական մշակութային միավորումների ասոցիացիայի, անդամներ են, որը կապված է թուրքական կրոնի գծով պետական Diyanet գերատեսչության հետ: ATIB-ին շրջանցել է իմամների օտարերկրյա ֆինանսավորումն արգելող օրենքը:

Ստուգումների մասին որոշումն ընդունվել է Գալիպոլիի ճակատամարտի բեմականացումից հետո Վիեննայի մզկիթներից մեկում, որտեղ զինվորական հագուստով երեխաները պատիվ էին տալիս, թուրքական դրոշներ ծածանում: «Ազգայնական բեմականացումը» խիստ քննադատության արժանացավ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---