Ազգային ուտեստներ, երգ ու պար. Ինչ է սպասվում է «Համով-հոտով Երևան» խոհանոցի փառատոնում

Ազգային ուտեստներ, երգ ու պար. Ինչ է սպասվում է «Համով-հոտով Երևան» խոհանոցի փառատոնում

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից այգում «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը: Նախաձեռնողները Երևանի քաղաքապետարանն ու «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն են: Փառատոնը կայանալու է ժամը 17:00-21:00-ը: Այս մասին հայտնում է Երևանի 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը:

Միջոցառմանը մասնակցելու է 26 տաղավար, որոնցից 13-ը կներկայացնեն ազգային տոներին հատուկ ավելի քան 70 կերակրատեսակ, փոխանցում է Yerevan2800.am-ը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի խոսքով, միջոցառումը միտված է զբոսաշրջության զարգացմանն ու ազգային խոհարարական ավանդույթների հանրայնացմանը:

«Միջոցառումն ընդգրկված է շզբոսաշրջային գործակալությունների փաթեթներում: Փառատոնի մասին տեղեկատվական թռուցիկներ են բաժանվել հյուրանոցներին, ուստի անհատ զոբասշրջիկները նույնպես տեղեկացված լինելու և մասնակցելու հնարավորություն ունեն: Վստահ եմ՝ այս տարի փառատոնը բազմամարդ է լինելու», - ասել է նա:

Փառատոնն ուղեկցվելու է համերգով՝ ելույթ են ունենալու ազգագրական համույթներ:

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանի խոսքով, միջոցառման հիմքում ընկած է 2009-ից անցկացվող հայկական տոնածիսական կերակրատեսակների փառատոնը: Ըստ Մամուլյանի, փառատոնի ընթացքում թե տեղացիները, և թե օտարները հնարավորություն կունենան տեսնելու հայկական ավանդական խոհանոցի ամբողջ հմայքը:

«Խոհանոցը զբոսաշրջության կարևորագույն բաղադրիչներից է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, խոհանոցային փառատոնների անցկացման արդյունքում Հայաստանում արձագանագրել ենք 10-15% զբոսաշրջության աճ. մեր ազգային խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է ինչպես մեր հասարակության ներսում, այնպես էլ աշխարհում: Այս փառատոնի այցելուների թիվը նույնպես գնալով մեծանում է», - ասել է Մամուլյանը:

Հունիսի 1-ին մայրաքաղաքում մեկնարկած «Երևանյան ամառ 2018»-ը կավարտվի օգոսոտոսի 31-ին: Ծրագիրը բաղկացած է մարզական, մշակութային, ժամանցային, զբոսաշրջային բազմաբնույթ միջոցառումներից, փառատոններից, մրցաշարերից: Այս տարի այն նվիրված է Երևանի 2800-ամյակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---