Մխիթարյանի համար հայկական եռագույնի երանգներով մարզակոշիկներ են ստեղծել 9 հունիսի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Անհատական պատվերով կոշիկների արտադրությամբ զբաղվող Swithadot ընկերությունը, որտեղ կոշիկները ձեռքով են կարվում, ներկայացրել է Adidas Predator 18 մարզակոշիկները, որոնք ստեղծվել են հատուկ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: ArmArs մոդելը ստեղծվել է հայկական ոճով՝ «Արսենալի» ոճի հետ համադրմամբ՝ մեկը հայկական եռագույնի երանգներով է կարված, մյուսը՝ լոնդոնյան ակումբի գույներով: Մարզակոշիկները զարդարում են նաև Հայաստանի զինանշանն ու «Արսենալի» տարբերանշանը: «Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ: Ահա թե ինչու ենք վերադարձել «հին նմուշի» նյութերին, ինչը դրանք նմանեցնում է մի գանձի, որը մնացել էր պահարանում և հայտնաբերվել է կեսդարյա մոռացությունից հետո»,-ասել է արտադրողը: Մխիթարյանն այդ մարզակոշիկները ստացել է Մոլդովայի հետ Հայաստանի հավաքականի խաղից առաջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |