Վարչապետի որոշմամբ մի շարք փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետի որոշմամբ մի շարք փոխնախարարներ են նշանակվել

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով մի շարք փոխնախարարներ են նշանակվել:

Տիգրան Արզումանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:

Արտակ Ասատրյանը, Սուրեն Քրմոյանը և Վիգեն Քոչարյանը նշանակվել են արդարադատության նախարարի տեղակալներ։

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Որոշումները հրապարակվել են կառավարության կայքում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---