Արև Սամուելյանն ազատվել է մշակույթի փոխնախարարի պաշտոնից

Արև Սամուելյանն ազատվել է մշակույթի փոխնախարարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ազատվել է պաշտոնից: Որոշումը կայացվել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկման արդյունքում: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Այսօր դեռ աշխատում եմ, բայց երկուշաբթի օրվանից դիմումս տվել եմ։ Նոր քաղաքական թիմ է, նոր դիրքորոշում, թող նոր երիտասարդ ուժեր գան, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է եւ դրական»,- ասել է Սամուելյանը։

Արև Սամուելյանը մշակույթի փոխնախարար էր նշանակվել 2009 թվականի հուլիսի 21-ին: 2012 թվականի մարտ ամսից անդամակցել է ՀՀԿ-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---