Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից՝ ՀՀ-ում բեռնափոխադրումներից օգտվելու դեպքում

Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից՝ ՀՀ-ում բեռնափոխադրումներից օգտվելու դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստան մուտք գործող Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են ազատվել ճանապարհային հարկից, եթե մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվեն ՀՀ-ԻԻՀ սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 11-ի արտահերթ նիստում:

Նշվում է, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները՝ բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն, մատուցվում են իրանական կողմի տարածքում:

Կառավարությանհունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---