Չգրանցված աշխատողի համար գործատուն կարող է տուգանվել 250.000 դրամով

Չգրանցված աշխատողի համար գործատուն կարող է տուգանվել 250.000 դրամով

PanARMENIAN.Net - Չգրանցված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուն կարող է տուգանվել 250.000 դրամով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում:

Գործող օրենսդրությամբ գործատուն տուգանվում է՝ ելնելով չգրանցված աշխատողների քանակից. յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60.000 դրամի չափով, եթե նրանց քանակը 1-3 է, 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը 4-6 է: 7-9 չձևակերպված վարձու աշխատող ունենալու դեպքում գործատուն տուգանվում է 300.000 դրամի չափով, 9 և ավելիի դեպքում՝ 600.000 դրամի չափով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող՝ տարբերակված սկզբունքով տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---