Գյումրիի համար 40 դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումների համար

Գյումրիի համար 40 դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումների համար

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը չարաշահումներ է բացահայտվել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամու;ի ծառայությունը:

Նախնական քննության տվյալներով՝ 2014-2018 թվականներին կազմակերպությունը տնտեսվարողների հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է մոտ 15.5 մլն դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնցով վերջիններս պարտավորվել են սննդի ծանրոցներ մատակարարել դպրոց:

Պարզվել է, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ:

Արդյունքում՝ 697-780 դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են մոտ 200 դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը խաբեության եղանակով հափշտակվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---