Վահրամաբերդում վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը11 հունիսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, վերաբացվել է Հեղնար աղբյուրը: Այդ մասին ասվում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանն աղբյուրի քանդակագործի որդու և Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ գտել, ամբողջությամբ վերակակգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի վերաբացմանը մասնակցել են ֆիլմում ընդգրկված արվեստագետները՝ Հեղնարի դերակատարը, որը Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հակոբ Ազիզյանը (Երանոսի դերկատար) , Լևոն Աթոյանցը (օպերատոր), Ռոբերտ Ամիրխանյանը (կոմպոզիտոր), Սոս Սարգսյանի դուստրը: Նրանց ողջունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Աղբյուրի վերաբացումը ուղեկցվել է խորհրդանշական ծառատունկով: Ծառուղում տնկվել են անվանական ծառեր: Կարեն Սարուխանյանը ևս անվանական ծառ է տնկել և վստահություն հայտնել, որ այս ձեռնարկը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, իսկ ծառատունկը նոր կյանքի ու նոր ձեռնարկների սկիզբը կազդարարի։ Աղբյուրի վայրի որոնողական, վերականգնողական աշխատանքները տևել են 4 ամիս, ուղեկցվել են զարմանալի ու հետաքրքիր պատմություններով ու բացահայտումներով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |