ԶԼՄ. ՌԴ-ն մտահոգված է ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ բացված ռեֆերենս լաբորատորիաներով

ԶԼՄ. ՌԴ-ն մտահոգված է ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ բացված ռեֆերենս լաբորատորիաներով

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Ալմաթիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտագոհություն է հայտնել Հայաստանում և Ղազախստանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեության վերաբերյալ: Այս մասին գրում է ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Մոսկվան Երևանի հետ քննարկում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում գործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, ինչը «թույլ կտա ռուսական կողմին հասանելիություն ունենալ Հայաստանի տարածքում գործող լաբորատորիաներին»:

2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում ռեֆերենս լաբորատորիաներ եմ բացվել: Ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ պնդում էին, որ լաբորատորիաները վտանգավոր են, քանի որ կարող են զբաղվել կենսաբանական զենքի արտադրությամբ և օգտագործել այն Հայաստանի բնակչության դեմ:

Այս տեղեկությունները հերքվել են Հայաստանի պատկան մարմինների և ԱՄՆ դեսպանատան կողմից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---