Պարտադիր կուտակայինի որոշումն ընդունվել է․ Մինչ այդ վարչապետն ու Արծվիկ Մինասյանը վիճել են

Պարտադիր կուտակայինի որոշումն ընդունվել է․ Մինչ այդ վարչապետն ու Արծվիկ Մինասյանը վիճել են

PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունվել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, համակարգի հետաձգումը կամ չեղարկումը «անարդար կլիներ համակարգի մեջ 2015 թվականից ներգրավված քաղաքացիների նկատմամբ»:

«Այն հանգամանքը, որ գործող կառավարությունն ունի հասարակության վստահությունը, մեզ թույլ է տալիս ընդունել այս որոշումը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը բացաբար էր ընկալվել հանրության շրջանում՝ նախորդ իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հետևանքով:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ համակարգը մի շարք բացեր ունի:

«Այս պահին դժվար է գնահատել՝ արդյոք այն ռիսկերը, որ կային վերացվել են, թե՝ ոչ », - ասել է Մինասյանը՝ հիշեցնելով, որ ինքը դեմ է եղել համակարգին և այժմ չի փոխել իր դիրքորոշումը:

Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ նույնկերպ որոշմանը դեմ էին շատ-շատերն ու տվյալ որոշումն ընդունվել է որպես ռիսկերը հնարավորինս նվազեցնող լուծում գտնելու համար։ Մինասյանն ասել է, որ հետաձգումը ավելի լավ լուծումներ գտնելու ժամանակ կտար, սակայն համաձայն է, որ 200 հազար մարդու ֆինանսական բեռ է մեղմվելու, չնայած կողմ է քվեարկելու որոշմանը։

Վարչապետն ի պատասխան ասել է, որ «կիսադիրքորոշումներն» ընդունելի չեն, և դրանցից արվելու են հետևություններ։ «Թույլ չեմ տա, որ կառավարությունում փորձեն բաժանալ մարդկանց առավել և պակաս սկզբունքայինների», - շեշտել է նա, ըդդգծելով, որ ով որոշման համար պատասխանատվություն չի վերցնում, կառավարության հետ չէ։

Նախագծի համաձայն համակարգի մասնակիցն իր աշախատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Պետությունը կվճարի 7,5%-ը՝ նակին 5%-ի փոխարեն:Դեռևս գործող կարգավորմամբ, կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը՝ 5%-ը վճարում է անձը, 5%-ը՝ անձի օգտին պետությունը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման ընթացքն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---