Թրամփն ու Կիմ Չեն Ինը փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում12 հունիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը փաստաթուղթ են ստորագրել Սինգապուրում հանդիպման ավարտին: Ստորագրումից հետո Թրամփը խոստացել է Կիմ Չեն Ինին Սպիտակ տուն հրավիրել: «Սա պատմական հանդիպում էր և մենք որոշել ենք անցյալը հետևում թողնել: Մենք մտադիր ենք պատմական փաստաթուղթ ստորագրել»,-ասել է լրագրողներին Կիմ Չեն Ինը ստորագրման արարողության ժամանակ: Նա հայտարարել է, որ աշխարհը «հսկայական փոփոխությունների ականատեսը կդառնա»,-հայտնում է ՌԲԿ-ն: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ հպարտ է հանդիպման արդյունքներով: Թրամփը Կիմ Չեն Ինին անվանել է «արժանի զրուցակից և շնորհալի մարդ»: «Նա արժանավոր բանակցող է, նա խոսում է իր ժողովրդի անունից: Ես իմացա, որ նա շատ շնորհալի մարդ է և պարզեցի, որ շատ է սիրում իր երկիրը»,-ասել է Թրամփը: Փաստաթղթի բովանդակությունը դեռ անհայտ է, սակայն ըստ CNN-ի, որը հղում է անում աղբյուրին ամերիկյան պատվիրակությունում, դա, հավանաբար, հռչակագիր է բանակցություններում հաջողության և կողմերի միջև երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: Սինգապուրյան հանդիպումն ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր պատմության մեջ: Գագաթնաժողովը հնարավոր դարձավ տևական բանակցությունների արդյունքում: Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը: Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |