ՊՆ-ն հրապարակել է Գյուննութի գերեզմանատուն ադրբեջանցիների այցի տեսանյութը (վիդեո)

ՊՆ-ն հրապարակել է Գյուննութի գերեզմանատուն ադրբեջանցիների այցի տեսանյութը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են հունիսի 7-ին մի խումբ ադրբեջանցի քաղաքացիականներ ՀՀ ԶՈւ հրամանատարության թույլտվությամբ մոտեցել Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին:

Ադրբեջանական կողմը դիմել էր ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ ավերակ բնակավայրի գերեզմանատեղիներին։

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղակատվություն էին տարածել, թե իբրև ադրբեջանցիները «վերադարձել են մայիսին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ազատագրված» Գյուննութ բնակավայր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---