ՀՀ գլխավոր հարկադիր կատարող. Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սարքավորումները չեն ապամոնտաժվել

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Գագիկ Այվազյանն այսօր հերքել է հայտարարություններն այն մասին, որ նախօրեին իր աշխատակիցներն ապամոնտաժել են Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սարքավորումները, որի հետեւանքով այն զրկվել է եթեր դուրս գալու հնարավորությունից: Մեկնաբանելով «ԳԱԼԱ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Գագիկ Այվազյանը նկատել է, որ կատարողական թերթիկի հիման վրա հարկադիր կատարողները իրավունք ունեն ապամոնտաժել ալեհավաքը, սակայն դա չի արվել եւ հարկադիր կատարողները սահմափակվել են զուտ նախազգուշացնող անջատմամբ:



Գագիկ Այվազյանն ասել է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ալեհավաքը շարունակում է գտնվել Գյումրի քաղաքի հեռուստատեսային աշտարակի վրա, եւ հեռուստաընկերությունը կրկին կարող է օրինական ճանապարհով դուրս գալ եթեր` հարուցված գործով դատական ընթացքի դադարեցման դեպքում:



Ավելի վաղ ընթացիկ ամսում, Հայաստանի վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Գյումրիի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով պարտավորեցրեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը ազատել իր սարքավորումներից հին հեռուստաաշտարակը, որը հանդիսանում է քաղաքապետարանի սեփականությունը, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---