// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռուստամյան. Ոչ ոք չի կարող ստիպել քվեարկել, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում

Ռուստամյան. Ոչ ոք չի կարող ստիպել քվեարկել, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում

PanARMENIAN.Net - Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը շարունակում է դեմ լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, և Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում իր տեսակետը հայտնել է ոչ միայն որպես նախարար, այլ արտահայտել է Դաշնակցության մոտեցումը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այդ հարցի շուրջ հունիսի 11-ին կառավարության նիստում Մինասյան-Փաշինյան բանավեճին։

Անդրադառնալով նախարարի և վարչապետի միջև բանավեճին՝ Ռուսատմյանն ասել է որ կառավարությունը քաղաքական և կոլեգիալ մարմին է, որը չպետք է առաջ գնա միանձնյա որոշումներով։ «Վատ չէ ձգտել համախոհության, բայց եթե կա տարակարծություն սկզբունքային հարցերի շուրջ, ապա ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում», -ասել է Ռուստամյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այդ մեթոդները «հին, բարի ժամանակներն է հիշեցնում, որն անընդունելի է»: «Պետք է հարգանքով մոտենալ միմյանց տեսակետներին», - նկատել է Ռուստամյանը։

Պատգամավորը հստակեցրել է, որ Դաշնակցությունը դեմ է պարտադիր բաղադրիչին առնվազն 3 պատճառով՝ նախ Դաշնակցությունը կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին, հետո՝ անձի սեփականության իրավունքին հակասում է պարտադիր բաղադրիչը և երրորդ պատճառն այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը այնքան բավարար չէ, որ հավելյալ եկամուտներ անձը տրամադրի իր ապագայի համար։

«Մենք այս դիրքորոշումը պաշտպանել ենք, պաշտպանում ու կշարունակենք պաշտպանել», - նշել է պատգամավորը։

Կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունվել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունվել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ համակարգը մի շարք բացեր ունի:«Այս պահին դժվար է գնահատել՝ արդյոք այն ռիսկերը, որ կային վերացվել են, թե՝ ոչ », - ասել է Մինասյանը՝ հիշեցնելով, որ ինքը դեմ է եղել համակարգին և այժմ չի փոխել իր դիրքորոշումը:

«Թույլ չեմ տա, որ կառավարությունում փորձեն բաժանալ մարդկանց առավել և պակաս սկզբունքայինների», - շեշտել է նա, ըդդգծելով, որ ով որոշման համար պատասխանատվություն չի վերցնում, կառավարության հետ չէ։

 Ուշագրավ
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել