Դավիթ Գյուրջինյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահ

Դավիթ Գյուրջինյանը՝ Լեզվի կոմիտեի նախագահ

PanARMENIAN.Net - Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Դավիթ Գյուրջինյանին նշանակել կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Դավիթ Գյուրջինյանը Հայաստանի հանրակրթական դպրոցների մայրենիի և հայոց լեզվի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, ինչպես նաև 7-րդ և 10-րդ (հումանիտար հոսք, դասարանների դասագրքերի հեղինակ (համահեղինակներ՝ Ն. Հեքեքյան, Թ. Ալեքսանյան, Ա. Գալստյան)։ Տասը տարուց ավելի ղեկավարել է դպրոցականների հայոց լեզվի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի աշխատանքները։ Հայոց լեզվի ու գրականության համահայկական բոլոր օլիմպիադաների հանձնաժողովի փոխնախագահ և նախագահ է եղել։

Արբանյակային Հ1 հեռուստատեսությամբ վարել է «Խոսում ենք հայերեն» հեղինակային հաղորդումը։ Նա 100-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ (և համահեղինակ) է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---