Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր»

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 20-27-ը հայտարարել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր»: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարում: Ա.Շվարցենեգերի ստորագրած հռչակագրում, մասնավորապես, ասված է. «Ամեն տարի ապրիլին մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915-1923թթ. շուրջ մեկ միլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրությունում եւ շատերը կորցրել են իրենց ողջ ունեցվածքը: Կանայք ու տղամարդիկ, երեխաներ ու ծերունիներ դարձան այդ սարսափելի ոճրագործության զոհերը: Հաճախ որակվող որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, այդ իրադարձությունը փոխեց բազում մարդկանց կյանքերը եւ սկիզբ դրեց հայկական Սփյուռքի ձեւավորմանը: Կալիֆորնիան երաշխավորում է, որ Հայոց ցեղասպանության զոհերը չեն մոռացվի, ասվում է Կալիֆորնիայի նահանգապետի ստորագրած հռչակագրում: 2006 թ. ես օրինագիծ ստորագրեցի հուշարձան կանգնեցնելու համար այն մարդկանց, որոնք ողջ մնացին եւ ապաստան գտան Կալիֆորնիայում: Ավելին, 2005 թ. ես օրինագիծ ստորագրեցի Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր սահմանելու մասին: Ես կոչ եմ անում Կալիֆորնիայի բոլոր բնակիչներին հարգանքի տուրք մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին: Միանալով հայ համայնքի մեր բարեկամներին, ողջ Կալիֆորնիան պետք է նպաստի, որ չմոռացվեն նրանք, ովքեր զոհվեցին այդ սարսափելի հանցագործության արդյունքում, եւ նրանք, ում կյանքը փոփոխության ենթարկվեց այդ պատճառով: Այդպիսով, ես Առնոլդ Շվարցենեգերս, Կալիֆորնիայի նահանգապետը, 2008 թվականի ապրիլի 20-27-ը հայտարարում եմ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---