// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ծառուկյան» խմբակցությունը կարծում է՝ բարեգործության մասին նոր օրենքը Ծառուկյանի դեմ է

«Ծառուկյան» խմբակցությունը կարծում է՝ բարեգործության մասին նոր օրենքը Ծառուկյանի դեմ է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունների վերաբերյալ: Նրանց կարծիքով, այն «ուղղված է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ»։

«Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթևաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են։ Եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն», - հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությունից պահանջել է «համարժեք վերաբերմունք»:

«Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ», - ասել է նա:

Խմբակցության պատգամավոր Իվետա Ծառուկյանն էլ հավելել է, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, այս նախագծի մշակմամբ, «կարծել է, թե վատություն է անում Գագիկ Ծառուկյանին»:

«Եթե նախագիծն ընդունվի, մենք ինքներս կհորդորենք Ծառուկյանին վերանայել իր դիրքորոշումը բարեգործության նկատմամբ», - ասել է նա:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մշակած նախագծով սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող: Նախագծի համաձայն, պիտի սահմանվեր, որ ծրագրերը կարող են բարեգործական համարվել, որոնք՝ ոչ, ստեղծվեր ծրագրերը համակարգող հանձնաժողով ու լիազոր մարմին, որը կարող էր որոշել, բարեգործական է տվյալ ծրագիրը թե ոչ։

 Ուշագրավ
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել