ՃՈ տեսուչը գումար է վերցրել քաղաքացուց՝ չարձանագրելով խախտումը

ՃՈ տեսուչը գումար է վերցրել քաղաքացուց՝ չարձանագրելով խախտումը

PanARMENIAN.Net - ՀՀ Ճանապարհային ոստիկանության տեսուչները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են քաղաքացու մեքենան և գումար վերցրել՝ չարձանագրելով խախտումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Քաղաքացին դեպքի առնչությամբ դիմում է ներկայացրել ոստիկանություն:

ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացու դիմումը և ընթացք տալ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---