ՎիվաՍել-ՄՏՍ-ի X և Y սակագնային պլանները. Թոփ 5 մեսինջերը, գերարագ ինտերնետ, զանգեր և SMS13 հունիսի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ X և Y սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից ՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, այնքան, որքան նրանք կցանկանան, ինչպես նաև օգտվել ձայնային, ինտերնետային և SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում: «Այսօր արդեն դժվար է պատկերացնել սովորական առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, group chat-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային և մրցունակներից մեկն է, քանի որ սմարթֆոններից օգտվողների ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 և ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն է՛լ ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը:»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Սակագնային պլան X՝ *208*5000#- Viber, Whatsapp, Messenger,Zangi, Telegram *, 10 ԳԲ Ինտերնետ, զանգեր 300 րոպե **, զանգեր ցանցի ներսում ***, 500 SMS ***** Պլանի ակտիվացման գինը 5000 դրամ է: Սակագնային պլան Y՝ *208*2800#- Viber, Whatsapp, Messenger,Zangi, Telegram *,5 ԳԲ Ինտերնետ, զանգեր 100 րոպե **,**, զանգեր ցանցի ներսում ***, 300 SMS ***** Պլանի ակտիվացման գինը 2800 դրամ է: «X և Y սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչև նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը, մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին և դրանց արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ Y սակագնային պլանը նաև նվիրված է Երևանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը: «X կամ Y փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում համապատասխանաբար՝ 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում: Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝ X կամ Y սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո: *սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: **ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա ***10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո ****10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո *****դեպի ՀՀ բջջային ցանցեր Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |