Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետը ձերբակալվել է

Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովը ձերբակալվել է՝ անձի արժանապտվությունը ստորացնելու մեղադրանքով:

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Վրաստանի իշխանությունների հասցեին անպարկեշտ արտահայտված անձի մարդկային արժանապատվությունը ստորացվում է, հայտնում է Sputnik Գրուզիան:

Մառնեուլի բնակիչը Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ էր արել իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և Մառնեուլի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին: Դրան հաջորդեց մեկ այլ տեսանյութ, որտեղ արդեն Մառնեուլի վերոնշյալ բնակիչը ներողություն է խնդրում, իսկ հետո նրան ստիպում են լվացվել, ինչպես ենթադրվում է, մեզով:

Քրեական գործը հարուցվել է «մի խումբ անձանց կողմից մարդուն ստորացնելու կամ անմարդկային վերաբերմունքի» հոդվածով, ինչը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ: Քննությունն իրականացնում են դատախազության աշխատակիցները

Մառնեուլի քաղաքապետը լրագրողներին ասել է, որ ոչինչ չգիտի այդ միջադեպի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---