Մշտական բնակության վայրից դուրս աշխատող պաշտոնյաների տան վարձը կփոխհատուցվի

Մշտական բնակության վայրից դուրս աշխատող պաշտոնյաների տան վարձը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ կսահմանվի ամսական 100.000 դրամը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել Ազգային Ժողովի պատգամավորներին Երևան քաղաքում բնակարան չունենալու դեպում բնակարանի վարձով կամ համարժեք փոխհատուցման ապահովելու մեխանիզմը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---