Ինչպես միանալ 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներին

Ինչպես միանալ 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներին

PanARMENIAN.Net - 14-ամյա Հայկ Հարությունյանը, ով աուտիզմով ունի, հունիսի 8-ին, ժամը 17։00-ի մոտակայքում դուրս է եկել Այնթափում տնից ու չի վերադարձել։ Այդ օրից ի վեր նրան որոնում են հարազատները, ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցներն ու բազմաթիվ կամավորներ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են դրոնների, օդապարիկների, վարժեցրած շների ու ուղղաթիռների ներգրավմամբ։

Որոնման աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է։ Կամավորները կարող են օգնել՝ միանալով տարածաշրջաններից որևէ մեկում ընթացող աշխատանքներին։

Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի շրջաններում կամավորների համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 044660033 (Անի):

Արարատի, Արտաշատի կամավորների կամավորներին համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 094551854 (Հովնան)

Աշտարակի, Եղվարդի կամավորների համակարգողների հետ կապվելու համար զանգահարել 099070277 (Սուրեն)

Անօդաչու թռչող սարքեր (դրոններ) ունեցողները զանգահարեն 093373701 (Արշակ):

Որոնումներին միանալու համար խիստ ցանկալի է ունենալ պինդ կոշիկներ, լապտերներ, ջուր, դեղատուփ, տաք հագուստ, թեթև սնունդ, հեռախոսների սնուցման համար լրացուցիչ մարտկոցներ (power-bank-եր)։

Խիստ ցանկալի է տպել Հայկի լուսանկարը՝ որոնողների հետ կապվելու հեռախոսահամարով, գյուղերում տարածելու համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ երեխան չի խոսում։

Երեխային գտնելու դեպքում զանագարեք 911, 102, 077 887939 հեռախոսահամարներով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---