Մարուքյան. Թանդիլյանի հրաժարականն անակնկալ էր կուսակցության համար

Մարուքյան. Թանդիլյանի հրաժարականն անակնկալ էր կուսակցության համար

PanARMENIAN.Net - Մանե Թանդիլյանի հրաժարականը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից չի քննարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, և դա նրա անձնական որոշումն էր: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումը ևս անակնկալ էր։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, և նա կայացրել է որոշում», - հավելել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը։

Մարուքյանի խոսքով՝ Թանդիլյանը «Դեմ եմ» շարժման մասնակիցներից էր և նրա համար սկզբունքային էր պարտադիր բաղադրիչի հարցը։

Պատգամավորը նաև ասել է որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Փաշինյանը դեռևս չի ընդունել և երբ ընդունի հրաժարականի դիմումը, կքննարկվի նախարարի թեկնածուի հարցը։

Հունիսի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու հեռանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին ինքը Թանդիլյանը հայտարարել է ֆեյսնուքյան իր էջում։ Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն է։ Թանդիլյանը գրել է, որ շարունակում է համարել, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում թեժ մթնոլորտում ընդունել է հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը․ Աշխատավարձի 10%-ի ծավալով կուտակային ֆոնդ արվելիք ներդրման 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։Նախկինում գործող կարգի համաձայն, համակարգի մասնակիցն ու պետությունն անում էին հավասարաչափ ներդրումներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---