Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2017-ի հուլիսին Վարազդատ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:Նա պաշտոնից հրաժարական էր տվել 2018-ի մայիսի 1-ին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---