Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ կգումարվի. Կուտակայինի հարցը ևս կքննարկվի

Հունիսի 19-ին ԱԺ արտահերթ կգումարվի. Կուտակայինի հարցը ևս կքննարկվի

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ,` նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Արտահերթ նիստի օրակարգում է, ի թիվս այլ հարցերի, նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկումը:

Կառավարությունը հունիսի 11-ի նիստում թեժ մթնոլորտում ընդունել է հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու որոշումը․ Աշխատավարձի 10%-ի ծավալով կուտակային ֆոնդ արվելիք ներդրման 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։Նախկինում գործող կարգի համաձայն, համակարգի մասնակիցն ու պետությունն անում էին հավասարաչափ ներդրումներ։

Հունիսի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու հեռանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին ինքը Թանդիլյանը հայտարարել է ֆեյսնուքյան իր էջում։ Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---