Զարմինե Զեյթունցյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Զարմինե Զեյթունցյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Զարմինե Զեյթունցյանը:

2016-ի հոկտեմբերին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հետագայում զբաղեցրել այդ պաշտոնը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---