// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ՀՀ-Արցախ փոխգործակցության հարցեր

Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ՀՀ-Արցախ փոխգործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված և՛ խորհրդարան, և՛ նախագահ, ինչպես նաև մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաև հպարտ են, որովհետև պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն և կյանքի փորձառնություն, և հպարտություն, և համարձակություն, և, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե և ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետևաբար, Արցախի կայնությունը բոլորիս համար շատ կարևոր է»:

Արմեն Սարգսյանը հունիսի 13-ի առավոտյան այցելել էրԴադիվանք: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետեւ շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում է Բակո Սահակյանի հրավերով: Սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Արցախի Հանրապետություն:

 Ուշագրավ
Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, իրավիճակը Հայաստանում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
«Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
«Մեր ռուս գործընկերների հետ կառուցողական և բովանդակային երկխոսություն ունենք երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով»,-ասել է աղբյուրը