Ոստիկանության անձնագրայիններում ընդմիջման ժամը փոխվել է

Ոստիկանության անձնագրայիններում ընդմիջման ժամը փոխվել է

PanARMENIAN.Net - Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում, հունիսի 14-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00-ը: Դա արվել է ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով:

Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---