// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը

Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի նախագահ Գերգե Իվանովը հունիսի 13-ին հրաժարվել է ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը: Ըստ նրա, համաձայնագրով չափազանց մեծ զիջումներ են արվում Հունաստանին, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ նախագահի հետ հանդիպել էին Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը:

Հունիսի 12-ին Աթենքն ու Սկոպյեն առաջընթաց արձանագրեցին Մակեդոնիայի անվանման շուրջ վիճահարույց հարցում: Հունիսի 12-ին Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա երկրին անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ըստ համաձայնագրի ,Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ինքնությունը՝ «մակեդոնացիներ», և լեզուն՝ որպես «մակեդոներեն» կպահպանվեն:

Եթե Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները ստորագրեն համաձայնագիրը, այն պետք է վավերացվի Մակեդոնիայի խորհրդարանում: Եթե խորհրդարանը հավանություն տա, փաստաթուղթը պետք է ստորագրի Մակեդոնիայի նախագահը: Դրանից հետո հարկ կլինի փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ, իսկ աշնանն այդ հարցով հանրաքվե կանցկացվի:

Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը