// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հերմինե Նաղդալյանի ամուսինն ազատվել է կառավարության գործերի կառավարչի պաշտոնից

Հերմինե Նաղդալյանի ամուսինն ազատվել է  կառավարության գործերի կառավարչի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանին ազատել է կառավարության գործերի կառավարչի պաշտոնից: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրարթերթը:

Նշվում է, որ Բեգլարյանն այս պաշտոնում նշանակվել է դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք և շարունակել պաշտոնավարել Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո:

Գործերի նոր կառավարիչ առայժմ նշանակված չէ, սակայն, ըստ աղբյուրի, այդ պաշտոնը զբաղեցնելու է Գևորգ Աճեմյանը, ով աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելող օրենքի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողներից է:

 Ուշագրավ
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել դատական համակարգի մասին
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին