// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կապանում 6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

Կապանում 6 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները մոտ 6 մլն դրամի յուրացման դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017 թվականին կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու:

Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6 մլն դրամ, յուրացվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%