«Սասնա ծռերից» Արթուր Մելքոնյանն ազատ է արձակել

«Սասնա ծռերից» Արթուր Մելքոնյանն ազատ է արձակել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրա խափանման միջոցը փոխարինել է չհեռանալու ստորագրությամբ և ազատ արձակել դատարանի դահլիճից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էր միջնորդություն ներկայացրել դատարան` նշելով, որ քաղաքական իրավիճակ է փոփոխվել, նվազում է նրանց վերագրվող արարքի հասարակական վտանգավորության բնույթն ու աստիճանը, ուստի միայն այդ փաստարկը դնել կալանքի հարցում, հիմնավոր չէ։ Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը չի առարկել։

Արթուր Մելքոնյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Արթուր Մելքոնյանը 7-րդ ազատ արձակվածն է «Սասնա ծռեր» զինված խմբից: Ավելի վաղ, ազատ էին արձակվել նաև խմբի անդամներ Սեդրակ Նազարյանը, Տիգրան Սարգսյանը,Արեգ Կյուրեղյանը,Հովհաննես Վարդանյանը,Արամ Հակոբյանը,Մանվել Աթոյանը:

2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---