Բրյուսելում ԵՄ-ՀՀ խորհրդի նիստ կանցկացվի

Բրյուսելում ԵՄ-ՀՀ խորհրդի նիստ կանցկացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որը կվարի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Գործընկերության խորհուրդը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու Արևելյան գործընկերության ու Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործողությունները։ Գործընկերության խորհուրդը կանդրադառնա ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններին, հայտնում է Panorama.am-ը ԵՄ կայքի վրա հղումով:

ԵՄ-Հայաստան 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախնական կիրարկման մեկնարկից 3 շաբաթ անց, Գործընկերության խորհուրդը կվերանայի տնտեսական, առևտրային ու ոլորտային համագործակցությունը։ Այն նաև կքննարկի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։

Ֆեդերիկա Մոգերինին ու Զոհրաբ Մնացականյանը կքննարկեն նաև քաղաքական հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մամուլի ազատությունն ու մարդու իրավունքները։

Կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան ու Իրանը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---