// IP Marketing video - START// IP Marketing video - END

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] ․ Menu.am-ը կարող է դադարեցնել ՀՀ-ում աշխատանքը հարկային օրենսգրքի պատճառով

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] ․ Menu.am-ը կարող է դադարեցնել ՀՀ-ում աշխատանքը հարկային օրենսգրքի պատճառով

PanARMENIAN.Net - Սննդի առաքմամբ զբաղվող Menu.am ընկերությունը կարող է դադարեցնել ծառայությունների մատուցումը ՀՀ-ում: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Քերոբյանը, որոշումը կապված է գործող հարկային օրենսգրքի նորմերով ու կառավարության կողմից դրանց փոփոխությանը գնալուց հրաժարվելով։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Վահան Քերոբյանը հայտարարել է, որ սխալ է հասկացել կառավարության ընդունած որոշումն ու ներողություն է խնդրել թյուրիմածության և տարածած հայտարարության համար

«Կառավարությունն իր 23-րդ որոշմամբ որոշեց անփոփոխ թողնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն տխմարագույն դրույթը, որ առաքված ուտելիքը պիտի լրացուցիչ 16,67%-ով հարկվի: Դա նշանակում է, որ ռեստորանների համար menu.am-ի հետ աշխատանքը դառնալու է վնասաբեր և ընդհանրապես, թափանցիկ դաշտում առաքումներ անելը մնալու է վնասաբեր: Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ են ռեստորաններն այժմ աշխատում մեր հետ. հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխությունը, որն այսօր չեղարկվեց, թույլ էր տալիս մեզ համոզել ռեստորաններին «դիմանալ, քանի որ օրենքը փոխվում էր դեպի լավը»: Որպեսզի շատ հստակ լինի, որևէ հարկային բեռի փոփոխություն հենց Menu.am-ի մասով չի եղել և չէր էլ լինելու, մենք մեր հարկերը վճարել ենք ու կվճարենք. բոլոր փոփոխությունները վերաբերում են ռեստորանների հարկման ռեժիմին և մեր պայքարը առաքվող և տեղում սպառվող ուտելիքների անհավասար հարկային ռեժիմները չեղարկելուն է վերաբերվել», - նշել է նա:

«Այս պահին մենք որևէ այլ ելք չենք տեսնում, քան պատրաստվել «կատաղի» դիմադրության՝ հանրային սննդի առաքման շուկան մահացու հարկային բեռից ազատելու համար: Մեր իրավաբանները կուսումնասիրեն հնարավոր բոլոր սցենարները և եթե պարզվի, որ մենք ունենք միայն ստվեր տեղափոխվելու սցենարը, ապա մենք կդադարեցնենք մեր գործունեությունը Հայաստանում և գրասենյակը կտեղափոխենք մեր գործունեության այլ երկիր: Մենք չենք պատրաստվում ստորանալ (կամ ստվերանալ) այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում», - ընդգծել է Քերոբյանը:

Քերոբյանը նշել է, որ ընկերությունում աշխատում է մոտ 100 աշխատակից ու 250 առաքիչ։ Ընկերությունը վճարում է մոտ 15մլն հարկ ամսական, իսկ իր հետ աշխատող առաքիչները՝ ևս 5մլն: Ընկերությունն ունի մոտ 200 հազար ակտիվ հաճախորդ:

Քերոբյանի մատնանշված կառավարության կողմից մերժած օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում էր պահպանել հանրային սննդի՝ արտոնագրային հարկով հարկման ներկայումս գործող համակարգը և հանրային սննդի գործունությունը չտեղափոխել շրջանառության հարկով կամ ԱԱՀ համակարգ: Որպես առաջարկի մերժման հիմնավորում, մասնավորապես, նշվում է, որ ոլորտը բարձր շահութաբերություն ունի, ներկա կարգը ստվերի ռիսկեր է պարունակում, փոփոխությունը հարկային բեռի ավելացում է ենթադրում միայն տնտեսվարողների 16,3%-ի համար Երևանում ու 13,9% համար մարզերում, այն էլ առավելագույնը 6-7% սահմաններում։ Ըստ հիմնավորման, ուժի մեջ մտնող փոփոխությունները Երևանում ու մարզերում համապատասխանաբար 43% ու 70% տնտեսվարողների համար հարկային բեռի նվազման կհանգեցնեն։

 Ուշագրավ
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար
Հայաստանը 68-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի նորարար տնտեսությունների վարկանիշում
Հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան
ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան