Սամվել Բաբայանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Սամվել Բաբայանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Նրան դիմավորելու համար ՔԿՀ-ի դիմաց մեծ թվով մարդիկ էին հավաքվել, այդ թվում՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ։

Բաբայանի հետ միասին ազատ են արձակվել նաև այս գործով ազատազրկվածներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Մինչ այդ, Վճռաբեկ դատարանը որոշել էր բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ նրա ու այս գործով ազատազրկված Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու մասին միջնորդությունը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարան է ներկայացվել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվել էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանայնի և էլի մի քանիսի անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։

Նույն Վճռաբեկ դատարանի որոշմամբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել է ու կքննվի նորովի։

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկմանէ դատապարտվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---