ՌԴ-ն չեղարկել է կենդանիների ներկրման արգելքը ՀՀ-ից, սակայն արգելել է ներմուծել պրիմատների16 հունիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» անվավեր է ճանաչել ավելի վաղ հրապարակված հայտարարությունը, որի համաձայն արգելվում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչուններ, ձկներ (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիներ և սողուններ ներկրել Ռուսաստան: Ավելի վաղ, Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ 2018-ի հունիսի 14-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչունների, ձկների (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիների և սողունների ներկրումը Ռուսաստան: Փոխարենը «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 15-ից արգելել է պրիմատների խմբին դասվող կենդանիների ներկրումը Հայաստանից, հայտնում է ծառայությունը: Սահմանափակումը կապված է այն հանգամանքի հետ, որ «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներկրվող կենդանիների «փաստաթղթային ձևակերպումների և ֆիզիկական հսկողության առումով»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |