Ռաֆայել Իսրայելյանի վնասված կոթողը կվերականգնվի16 հունիսի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 25 հասցեում գտնվող անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած կոթողը, որը վթարի հետևանքով կոտրվել էր, կվերականգնվի և կվերանորոգվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱրա Սադոյանը՝ վստահեցնելով, որ Սայաթ-Նովայի պատվին համանուն փողոցում 1962թ. կանգնեցված հուշաքարը կվերգտնի իր նախկին տեղը և կշարունակի զարդարել փողոցը: «Մշակութային արժեք ներկայացնող ճարտարապետական յուրօրինակ քերթվածքի հետ կատարվածը պատահարի արդյունք է, միջոցառումներ են իրականացվում կոթողը վերականգնելու և վերանորոգելու ուղղությամբ:Առաջին իսկ օրվանից իրականացվել են համապատասխան միջոցառումներ վնասված կոթողի տեղափոխման աշխատանքները ճիշտ ընթացակարգով կազմակերպելու համար»,-ասվում է գրառման մեջ: Արա Սադոյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ ոստիկանությանը և պատկան մարմիններին՝ համատեղ իրականացրած աշխատանքների և փոխադրման համար ձեռնարկած միջոցառումների համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում կանգնեցված քանդակագործ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձանը վնասվել է ավտովթարի հետևանքով։Մեքենայի հարվածի հետևանքով տուֆից զարդանախշ հուշարձանն ընկել է և մասնատվել։Հուշարձանը ներառված չէ Երևանի հուշարձանների պետական ցուցակում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |