ՊԵԿ-ը ստուգումներ է արել 70 գազալցակայանում. 61-ում խախտումներ են գտել16 հունիսի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները ստուգումներ են իրականացրել 70 գազալցակայանում, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տեսուչները ստուգումներ են իրականացրել նաև ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: «Գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, ուստի ստուգումները չեն իրականացվում, ելնելով այն հանգամանքից, թե դրանք ում են պատկանում: Նման ստուգումներ իրականցվում են հանրապետության բոլոր գազալցակայաններում», - ասաց Մկրտչյանը: Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացրել՝ մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և արձանագրություններ կազմել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |