Շաբաթն առաջնագծում. Հրադադարի 250 խախտում, հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ

Շաբաթն առաջնագծում. Հրադադարի 250 խախտում, հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ

PanARMENIAN.Net - Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---