Դոն Պիպոն բերման է ենթարկվել (վիդեո)

Դոն Պիպոն բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Էջմիածնում սեփական առանձնատնից բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է:

Հանրահավաքների կազմակերպիչն են Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ըստ որոշ տեղեկությունների նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---