ԱԱԾ աշխատակիցները տարել են Մանվել Գրիգորյանին Էջմիածնի ԵԿՄ շենքից16 հունիսի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին տարել են Էջմիածնի «Երկրապահ» կամավորական միության շենքից, ուր օրվա ընթացքում ԱԱԾ-ն աշխատանքներ էր իրականացնում։ PanARMENIAN.Net աղբյուրների հաղորդմամբ, Գրիգորյանին բերման են ենթարկել։ Սահմանադրության համաձայն, պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: Նույն օրն ավելի վաղ խուզարկվել էին Մանվել Գրիգորյանի ու քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) առանջնատները, վերջինս ևս բերման է ենթարկվել։ Ասատրյանը աջակցում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի ցույցերին, որոնց ժամանակ օգտագործվել էր Թավշյա հեղափոխության սիմվոլիկան, փորձ էր արվել ներկայացնել դրանք որպես ընդհանուր գործընթացի շարունակություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում |