ՊՆ խոսնակ. ԵԿՄ-ն բանակումների համար նախարարությունից օրենքով ապրանք է ստացել18 հունիսի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորական միությունն ակտիվ պահեստազորի բանակումների համար մոտ 20 տարի օրինական կարգով ապրանքներ է ստացել պաշտպանության նախարարությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին: Նա ասել է նաև, որ պաշտպանության նախարարությունը չի ունեցել վերահսկելու մեխանիզմներ, որ այդ ապրանքները «իրենց նպատակին ծայառեն»: Ըստ Հովհաննիսյանի, Ապրիլյան պատերազմի օրերին կառույցը զինվորների համար հավաքված օգնությունն առաջնագիծ մատակարարողի դեր է ստանձնել: Կառավարությունը որոշել է ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, որի ընթացքում կքննարկվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |