Մանվել Գրիգորյանի կինն ինքնասպան չի եղել (վիդեո)

Մանվել Գրիգորյանի կինն ինքնասպան չի եղել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հերքել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ինքնասպանության լուրը: PanARMENIAN.Net ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Վաղարշապատի բաժնում ինքնասպանության մասին նման հաղորդում չի ստացվել:

Քիչ առաջ նա ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան օգտատեր Արա Գրիգորյանի հաշվից:

Ավելի վաղ, մամուլում լուրեր շրջանառվեցին, որոնց համաձայն ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---