Կենդանաբանական այգու և FPWC խմբերը մեկնել են Էջմիածին՝ օգնելու Գրիգորյանի կենդանիներին

Կենդանաբանական այգու և FPWC խմբերը մեկնել են Էջմիածին՝ օգնելու Գրիգորյանի կենդանիներին

PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը, ԲՆ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվել է Էջմիածին՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտական օգնություն ցույց տալու և նրանց այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու համար: Այս մասին հայտնում է Երևանի Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունն այգում:

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բնապահպաններին կոչ է արել հոգալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում գտնվող արջերին ու առյուծներին կերի հարցերը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---