Վարչապետ. Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն անել

Վարչապետ. Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն անել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք», - հորդորել է Փաշինյանը հակապետական քարոզչություն իրականացնողներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պարզաբանել, թե կոնկրետ որ հեռուստաընկերություններն են իրականացրել հակապետական քարոզչություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---