ԲՀԿ-ական նախարարը Ծառուկյանի որդուն տարկետում տալու նախագիծ է ներկայացրել

ԲՀԿ-ական նախարարը Ծառուկյանի որդուն տարկետում տալու նախագիծ է ներկայացրել

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որը ղեկավարում է ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծ է ներկայացրել: Այն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Որպես հիմնավորում ներկայացվում է այն, որ անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար»:

Նախագծով տարկետման իրավունք է նախատեսվում նաև ևս երկու ՀՀ քաղաքացու՝Բաբկեն Հրաչյայի Շահազիզյանի և Դավիթ Վարդանի Մադոյանի համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---