Սարոյան. Գրիգորյանին և Աստված է պատժում, և դատախազը

Սարոյան. Գրիգորյանին և Աստված է պատժում, և դատախազը

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին, ասել է, որ վերջինիս «և Աստված է պատժում, և դատախազը»: Հայտնում է Factor.am-ը:

Նա լրագրողների հետ զրուցում վստահեցրել է, թե անտեղյակ է եղել, որ Գրիգորյանն ամբարել է Ապրիլյան պատերազմի ընթացքում զինվորների համար հավաքված օգնությունը:

«Իմ ընկեր Մանվելը, որ իմ ասածը լսեր, կամ դա (հավաքված օգնությունը-խմբ.) կբաժաներ ԵԿՄ-ի ժողովրդին, կամ դեն կնետեր: Այդ լուրն ինձ համար այնքան շոկային էր, որ ես այս օրերին եղել եմ բժիշկների հսկողության տակ», - ասել է Սարոյանը՝ հավելելով, թե «ինչպես կարելի էր հերոսից տուշոնկա գողացողի մակարդակի իջնել»:

Ավելի վաղ, ԱԺ-ում իր ելույթներից մեկի ժամանակ, անդրադառնալով բանակում չարաշահումներին, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է, թե զինվորի բաժին գողացողին, եթե «դատախազը չպատժի, ապա Աստված կպատժի»:

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---