Բաղդասարյան․ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանի գործով դատախազի միջնորդություններին

Բաղդասարյան․ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանի գործով դատախազի միջնորդություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ հարգելով անմեղության կանխավարկածը, չի խոչընդոտելու Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությանն ու կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին։ Այս մասին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Եթե մեղադրանքները հաստատվեն, օրենքի ողջ խստությամբ մեղավորները պետք է պատժվեն», - ասել է նա։

Դատախազի միջնորդությունները վերաբերվում են Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ու որպես մեղադրյալ հարուցված քրգործերում ներգրավելուն։

Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---